Երևանցիներն են դավաճան, ինչ Նիկոլն ասում ա, սուսուփուս լսում եք. շրջափակված Մեծ Շենի բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

մ

5 ամիս է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Լիսագոր ու Եղցահող գյուղերը լիակատար շրջափակման մեջ են՝ չունենալով կապ Ստեփանակերտի և Հայաստանի հետ։ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանի հետ Բրյուսելում համաձայնություն են ձեռք բերել՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, և Հայաստանը փոխադարձաբար ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86․600 քկմ տարածքով, որն իր մեջ ներառելու է Արցախը։

Երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը հրաժարվեց այս թեմայով 24News-ի հարցարդումներին պատասխանել՝ նշելով, որ թեման քաղաքական է և ինքը չի ուզում մտնել այդ դաշտ։

Մեծ Շեն համայնքի բնակիչ Գեղամ Հարությունյանը 24News-ի հետ զրույցում մեղադրեց բոլոր նրանց, ովքեր լուռ համաձայնվում են այն իրողության հետ, որը հրամցվում է․ «Ճիշտ ա անում, քանի երևանցիք քնած են ու ոչ մի բան չեն անում, տենց պետք ա անի։ Անձամբ դուք բոլորդ դավաճան եք, դուք ինչի՞ չեք պատասխանում իրեն, սուսուփուս համաձայնվում եք, ինքն էլ ծախում է»,- նեղսրտեց Մեծ Շենի բնակիչը։ «Ինքն արյուն ունի՞ թափած, որ ծախում ա, ինքը 5-ամյա երեխա ա՞ պահում էս հողի վրա՞»,- մատնանշեց Գեղամ Հարությունյանը։

Մեջբերմանը, որ Նիկոլ Փաշինյանը նշում է, թե՝ իր որդին կռվել է, կինն էլ առաջնագծում է եղել, Հարությունյանը պատասխանեց․ «Կռվել ա, դրա համար ա՞ ծախում»։ «Իմ կողքին էս պահին 10-ից ավելի մարդ կա, որոնք առաջին պատերազմի, քառօրյա և 44-օրյա պատերազմի մասնակիցներ են ու բոլորն էլ մի բան են ասում, որ պատրաստ են 100 տարի էլ կռվել Արցախի ու Հայաստանի համար, էդ Հայաստանն ա ծախած, դուք վախեցեք, Արցախը մնալու է»,- եզրափակեց Մեծ Շեն համայնքի բնակիչ Գեղամ Հարությունյանը։

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ