Վարդան Մինասյանը կգլխավորի Արարատ-Արմենիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

347228350_557505036554424_4866009694124367957_n

Ըստ FootballTime-ի տեղեկությունների` «Արարատ-Արմենիան» ընթացիկ մրցաշրջանից հետո նոր գլխավոր մարզիչ կունենա. ակումբը գլխավորելու է Վարդան Մինասյանը, փոխանցում է Armsport.am-ը։

Հիշեցնենք, որ Մինասյանը 2018-20 թթ. արդեն մարզել է «Արարատ-Արմենիան»։ Նրա գլխավորությամբ ակումբը 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում դարձել է Հայաստանի չեմպիոն, իսի 2019 թ. շատ մոտ էր Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելուն, սակայն որակավորման փլեյ-օֆֆ փուլում 11-մետրանոցներով պարտվեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։

Ավելացնենք, որ, ըստ ակումբին մոտ կանգնած աղբյուրի, կողմերն արդեն պայմանագիր են կնքել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ