Կառավարությունը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

եռակողմ

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Կառավարության հաղորդմամբ՝ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում:

--00--ՍՊ