Արցախում առաջին եռամսյակում բնակչության բնական աճ է արձանագրվել, ծնվածների 50,7 տոկոսը տղաներն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ребенок

Արցախում առաջին եռամսյակում բնակչության բնական աճ է արձանագրվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, տեղեկացրել է Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները:

«Ծնվածների թիվը գերազանցել է մահացության դեպքերը։ Բնակչության կենսունակության գործակիցը 2023 թվականի հունվար-մարտին կազմել է 166.3 տոկոս։ Ծնվածների 50,7 տոկոսը տղաներն են։ Մայրական մահացության դեպք չի գրանցվել»,-ներկայացրել է ԱՎԾ նախագահը։

--00—ՍՊ