Չավուշօղլուն Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

chavushoghlu-45264717

Թուրքիայում ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, թե Չինաստան տրանսպորտային երթուղին չպետք է անցնի Ադրբեջանով, այլ Իրանով։

«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը, Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,-ասել է ԱԳ նախարարը:

--00—ՅՄ