ՄԻՊ-ը միջազգային կառույցներին կոչ է անում ջանքեր գործադրել առևանգված զինվորներին վերադարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Снимок

Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

--00—ՅՄ