Սարդարապատում Վեհափառն աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

347240346_629605635873603_7420851866119474340_n

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին:

հռֆհֆռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ զետեղեց հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար:

դհռֆ

--00—ՅՄ