Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

bavra.jpeg

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայության աշխատակիցների հետ, մայիսի 27-ին սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 39-ամյա Հովհաննես Ա.-ին, որը ապրիլի 26-ից ԱՀ Ասկերանի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

--00--ԶՀ