Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրությունները՝ առանց Էրդողանի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

30141004-5dce-4790-8fb9-33cd39d0f6e9.jpg

Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների համաձայն՝ նախագահ է վերընտրվել «Cumhur» (Ժողովուրդ) դաշինքի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով ձայների 52․16%-ը։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է․ «Մեր երթը շարունակվում է։ Կա ընկալում, որ առանց Էրդողանի մենք հեշտությամբ կհաղթենք հաջորդ ընտրություններում»։

Ընտրություններում քվեների 47․84%-ը ստացած ընդդիմադիր «Millet» (Ազգ) դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքով՝ իրենց դաշինքը շարունակելու է պայքարել բոլոր ճակատներում:

«Մենք կշարունակենք լինել այս պայքարի առաջամարտիկը, մինչև մեր երկիր գա իրական ժողովրդավարությունը: Այս հայրենիքի համար ինչ էլ անենք, քիչ է: Մեր տխրության հիմնական պատճառը երկրին սպասվող շատ ավելի մեծ խնդիրներն են։ Մենք ոտքի ենք կանգնելու։ Նախ կուզեմ ոտքի կանգնած և լավ տրամադրությամբ տեսնել իմ օգտին քվեարկած ավելի քան 25 միլիոն քաղաքացիներին։ Մեր երթը շարունակվում է»,- հայտարարել է ընդդիմադիր առաջնորդը։

--00--ԶՀ