25-ամյա երիտասարդի մեքենայի մեջ 140 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին մայիսի 26-ին։

Նրանք Գյումրիի Երևանյան խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխեցին 25-ամյա մի երևանցու։

Իրավապահների տեղեկություններով՝ նա Գյումրիի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 140 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 250 գրամ շոկո և մեթամֆետամին թմրամիջոցներով, կաթուցիչներ և կշեռք։ Երիտասարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ