Փաշինյանի հետ «խաղաղությունից» հետո Ալիևը կկրկնի երիտթուրքերի սցենարը Լեռնային Ղարաբաղում․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

zatulin-744x445

ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի իրավունքի ճանաչումը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ ղեկավարության պատրաստակամությունը, որը բազմիցս հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ քաղաքական գործիչների կողմից Հայաստանում և արտերկրում գնահատվում է ծայրահեղ բացասական։ Այս մասին «Ռուսարմինֆո»-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինը նշել է, թե ինչ հետևանքներ կունենա խաղաղության պայմանագրի ստորագրումը Արցախի և նրա բնակչության համար։

Նրա կարծիքով, պայմանագիրը խաչ կքաշի ԼՂ կարգավիճակի հետագա քննարկման վրա և ենթադրում է ռուս խաղաղապահների դուրսբերում տարածաշրջանից, քանի որ Ադրբեջանը դրան է ձգտում։

Պատգամավորը կանխատեսել է 1915 թվականին տեղի ունեցածի նման սցենար։

Զատուլինը միաժամանակ կոչ է արել հույս չդնել Արևմուտքի վրա, որին այժմ ձեռնտու է Ադրբեջանի և Իրանի առճակատումը։ Եվ այս խաղում ԱՄՆ-ն ավելի հավանական է, որ աչք փակի շատ բաների վրա, այդ թվում՝ արցախցիների արտաքսման:

--00—ՅՄ