Ղրղըզստանը և Ուզբեկստանը հաստատել են սահմանազատման փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

1051000_v4.thumb_

Ուզբեկստանում՝ Սամարղանդում ավարտվել են ղրղըզ-ուզբեկական բանակցությունները: Ղրղըզստանի և Ուզբեկստանի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են երկու երկրների միջև սահմանազատման իրավական և տեխնիկական փաստաթղթերը:

Բանակցություններին մասնակցել են երկու կառավարությունների պաշտոնյաներից կազմված աշխատանքային խմբերը և սահմանազատման համատեղ հանձնաժողովը:

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են համատեղ ջանքերով անցկացված դաշտային հետազոտությունների արդյունքները և հաստատել են համապատասխան փաստաթղթերն ու դրանց կից արձանագրությունները:

--00—ՅՄ