ՀՀ-ի շնորհավորանքը չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ․ միգուցե հետևի զուսպ պատասխան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Ruben-Melqonyan-2

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է․

«Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո կարող ենք փաստել և կանխատեսել հետևյալը.

- Թուրքիան հաստատուն քայլերով գնում է ավելի ազգայնական/ազգայնամոլ դառնալու ճանապարհով. թուրքական քաղաքական վերնախավը և հասարակության գերակշիռ մեծամասնությունը ազգայնամոլներ են, ինչն ուղղակիորեն ազդում և ազդելու է պետական քաղաքականության վրա, որը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ է դառնալու,

- Արդեն 17-րդ անգամ ընտրություններում (խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ, սահմանադրական հանրաքվե) հաղթելով՝ Էրդողանը սահմանեց քաղաքական ռեկորդ և ամրագրեց արդեն էրդողանական Թուրքիայի դե ֆակտո և դե յուրե գոյությունը,

- Հայաստանի շտապողական շնորհավորանքը Էրդողանին դիվանագիտական հանճարեղ քայլ որակելը կամ դրա հետ կապված հույսեր փայփայելը գիտական ֆանտաստիկայի ժանրից է, իսկ այդ շնորհավորանքը չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ. դա առավելագույնը կընդունվի ի գիտություն, միգուցե կհետևի դիվանագիտական զուսպ պատասխան ու կշարունակվի հակահայկական քաղաքականության ամբողջ գործիքակազմի կիրառումը,

- Այս ընտրություններից հետո Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ»…»։

--00—ՅՄ