Ռուսական մամուլի արձագանքն Էրդողանի հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Screenshot_5

Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը գտնվում էր ոչ միայն արևմտյան, այլև ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում, հայտնում է Ermenihaber.am-ը։

Ռուսական մամուլի մի շարք հայտնի լրատվամիջոցներ մեկնաբանել են ընտրության արդյունքները և որոշ կանխատեսումներ արել:

Ստորև ներկայացված են ռուսական առաջատար լրատվամիջոցների արձագանքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրմանը:

Комсомольская правда

«Էրդողանը Թուրքիան կկառավարի ևս 5 տարի։ Ընտրությունները հանգիստ են անցել: Մասնակցությունը բարձր է եղել»։

РБК

«Ինչ էլ լինի ընտրությունների արդյունքում, թուրքական լիրան կփլուզվի»։

Коммерсант

«Թուրքիան որոշել է նախագահին: Անկարայի արտաքին քաղաքականությունը մեծ փոփոխություններ չի կրի, այդ թվում՝ Ռուսաստանի հարցում»։

Риа Новости

«Էրդողանը խոստացել է իրականացնել Պուտինի առաջարկած բնական գազի հաբի վերածվելու մասին նախագիծը»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացել էր նախագահական ընտրությունների 1-ին փուլը, որի ընթացքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը 50%+1 ձայն չհավաքեց, ինչի հետևանքով էլ ընտրությունները տեղափոխվեցին 2-րդ փուլ, որն էլ տեղի ունեցավ մայիսի 28-ին: Վերջին տվյալներով՝ Էրդողանը հավաքել է ձայների 52.16 տոկոսը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84 տոկոսը:

--00—ՅՄ