ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հրաժարվել է Թուրքիայի ընտրություններն արդար և ազատ անվանել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

թուրքիա

ԵԱՀԿ դիտորդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հրաժարվելով Թուրքիայի նախագահական ընտրությունները որակել որպես «արդար և ազատ, հաղորդում է РиаНовости-ն։ 

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է ձայների 52% արդյունքով, ընդդիմությունից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 48%-ը։ 

«Չափազանց անհեռատես կլինի ասել՝ ընտրություններն ազնիվ էին։ Քվեարկության երկրորդ փուլն անցել է ոչ ժողովրդավար պայմաններում»,- ասվում է դիտորդների հայտարարության մեջ։
 

--00—ՍՊ