Նոր նշանակումներ՝ Վճռաբեկ դատարանում․ նախագահը հրամանագրեր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

նշանակումներ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 29-ին հրամանագրեր է ստորագրել:

Այսպես, Սերգեյ Մեղրյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, Ելիզավետա Դանիելյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, իսկ Լիզա Գրիգորյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:

--00—ՍՊ