ԱՀ ՊՆ-ն հերքում է․ ադրբեջանական դիրքերի դիմաց չեն իրականացվել նոր ամրաշինական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

արցախի պբ

ԱՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: 

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի համապատասխանում իրականությանը»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե  հայկական կողմը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով փորձել են մշտական ամրություններ տեղադրել «Աղդամի, Խոջավենդի, Շուշիի, Լաչինի և Քելբաջարի շրջանների ուղղություններով տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց»:

--00--ՍՊ