Մենք սովորելու շատ բան ունենք, այլապես երկակի ստանդարտները կկործանեն մեր երկիրը․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

դավիթ բաբայան

«Երկակի ստանդարտները աշխարհաքաղաքականության առանցքային բաղադրիչներից են, և բոլոր երկրները կիրառում են դրանք՝ միաժամանակ հայտարարելով, որ նման մոտեցումն անընդունելի է»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Բայց երկակի չափանիշները՝ իրենց բացասական դրսևորմամբ կիրառվում են այն երկրների ու ժողովուրդների նկատմամբ, որոնք ընդունում են դրանք։ Իսկ նրանց նկատմամբ, ովքեր սկզբունքայնության պատճառով չեն ընդունում նման մոտեցումը, կիրառվում են հատուկ չափանիշներ։ Դա հենց այն է, ինչին մենք պետք է ձգտենք։ Դրա վառ օրինակներն են՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք լինելով իրենց սկզբունքներին խիստ հավատարիմ, ստիպում են նրանց նկատմամբ հատուկ չափանիշներ դրսևորել իրենց համար բարենպաստ համատեքստում։ Վերջին օրինակը՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովն էր Մոսկվայում։ Մենք սովորելու շատ բան ունենք, այլապես երկակի ստանդարտները կկործանեն մեզ ու մեր երկիրը»,- նշել է նա։ 

--00—ՍՊ