Նորոգման ընթացքում բացվել են տասնամյակներով փակ տարածքների դռները․ Ավինյանը Աջափնյակում էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

avinjan

Աջափնյակում գտնվող մանկապարտեզի նորոգման ընթացքում բացվել են տասնամյակներով փակ, չօգտագործվող տարածքների դռները. նախկինում 4 խմբով ու 100 սանով գործող նախակրթարանն արդեն այսօր կարող է ընդունել 12 խումբ՝ 360 երեխայի, հաղորդում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո այն այսուհետ իր սաներին կընդունի բարեկարգ, արդիական և ապահով պայմաններում։

Մանկապարտեզի շենքում իրականացված շինարարական աշխատանքները ներառել են շենքի սեյսմիկ ամրացում, արևային վահանակների և ջրատաքացուցիչների տեղադրում, լուսամուտների և դռների փոխարինում, օդափոխման նոր համակարգի, խմելու ջրի մատակարարման, կոյուղու համակարգերի տեղադրում և նորոգում, էլեկտրական մալուխների փոխարինում, ինչպեն նաև մանկապարտեզի շենքի հիմնային վերանորոգում»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է նա։