Սյունիքը կդառնա թատերաբեմ, եթե Աֆղանստան - Իրան պատերազմ սկսվի. Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Անկլավ կոչվածը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող տարածք է։ ՌԴ-ից դեպի Հնդկաստան ճանապարհը, որ անցնում է Վրաստան-Հայաստանով, 8 գյուղը հանձնելուց այդ ճանապարհը փակվում է, Ադրբեջանը շահեկան վճակում է հայտնվելու: Տիգրանաշենի մոտի գյուղը ևս միջպետական մայրուղու վրա է, մինչև պատերազմը գիտեին, որ հանձնելու են, 2019-ին 5-6 կմ-անոց հատվածը հայկական կողմը չի ասֆալտապատել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:

Անդրադառնալով Իրան- Աֆղանստան լարվածությանը` Նահապետյանը նշեց, որ Արևմուտքն ուզում է Իրանի դեմ գործողություններ սկսել, երեկ արդեն Աֆղանստանից թալիբները մտել են Իրանի տարածք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ