Բոլոր դպրոցներին հեռավար դասավանդման դասասենյակներով ապահովելը պիտի դառնա պետական ծրագիր․ Ներսիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

արցախ

Այսօր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում ԱՀ ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարի և մասնաճյուղի տնօրենի մասնակցությամբ ուսումնասիրվել է դպրոցի հեռավար ուսուցման դասասենյակը, որի միջոցով առաջիկայում կիրականացվեն ֆիզմաթ թեքումով աշակերտների, օլիմպիադաների մասնակից երեխաների հեռավար ուսուցման, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքների դպրոցներում նման դասասենյակների կահավորումը հնարավորություն կտա Արցախում ապրող երեխաներին ու մանկավարժներին հաղորդակից դարձնել հայաստանյան ու արտասահմանյան երկրների հայ և օտարազգի լավագույն մասնագետների հետ՝ նրանց փորձը վերցնելու և գիտելիքների նոր պաշար ձեռք բերելու նպատակով:

Այս գործընթացը առաջիկայում վեր է ածվելու պետական քաղաքականության և պետական ծրագրի:

--00—ՍՊ