Չավին կողմ է Մեսսիի վերադարձին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

messi

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։ Գրում է Armsport-ը։ 

«Ես նախագահին ասացի, որ Մեսսիի վերադարձը իմաստ ունի։ Անկասկած, այն լիովին համապատասխանում է մեր համակարգին և գաղափարին:Ամեն ինչ կախված է նրանից։ Կարծում եմ՝ ինքը պետք է որոշի, դա իր գործն է։ Ես պարբերաբար շփվում եմ նրա հետ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամիս։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան թիմը ցանկանում է պահել խաղացողին եւ պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել 100 մլն եվրո աշխատավարձով։

35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Կատալոնական թիմի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ՍՊ