Բացառվա'ծ է, չի' քննարկվելու նման հարց, դա կարմիր գիծ է. Գրիգորյանը՝ Ալիևի՝ միջանցք պահանջելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

«Միջանցք» տերմինը միջազգայնորեն ընդունված տերմին է, բայց շատ դեպքերում ընդգծվում է այլ վերաբերմունք ու ցանկություն ունենալու տեսանկյունից։ Երկրորդ տարբերակի մասով մշտապես տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, դա բացառված է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, բայց եթե «միջանցք» ասելով ենթադրվում է հատուկ ռեժիմ, ուրեմն ոչ, բացառված է, չի քննարկվելու նման հարց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ միջանցքի մասով անվերջ հայտարարել են, որ դա կարմիր գիծ է․ «Չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվեր եռակողմ հանդիպում, և նորից այդ հարցը կբարձրացվի։ Դա առնվազն անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ