Քերոբյանը հուսով է՝ Գյումրիում չոր նավահանգիստ և ինդուստրիալ պարկ հիմնելու ծրագիրը հաջող կընթանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Ա

Գյումրիում չոր նավահանգիստ և ինդուստրիալ պարկ հիմնելու ծրագրի տեխնիկատնտեսական վերլուծության համար հայտարարված մրցույթի արդյունքներով կա հաղթող ընկերություն։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ մրցույթում հաղթել է հոլանդական ընկերություն, որն առաջիկա ամիսներին կպատասխանի գլխավոր հարցին՝ Գյումրիի չոր նավահանգստի և ինդուստրիալ պարկի մեջ հնարավոր ներդրումներն արդարացված կլինե՞ն, թե՞ ոչ։

«Նախնական տեխնիկատնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ դա գրավիչ ներդրում է։ Այն հետաքրքրությունը, որ այսօր ձևավորվում է հնարավոր նախագծի շուրջ և այն հանգամանքը, որ մասնագիտացված ընկերությունները ուսումնասիրում են փաստաթղթերի փաթեթը և դրական արձագանք են տալիս, թույլ են տալիս ենթադրել, որ պրոցեսը հաջողությամբ առաջ կընթանա, բայց ժամանակից առաջ չընկնենք»,- ասաց նախարարը։
--00--ԶՀ