160 պատանիներ կմարզվեն Հայաստանում առաջին անգամ անցկացվող Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Մեկնարկել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը։ Այն մարզերի 160 պատանու տալիս է հնարավորություն մարզվելու աշխարհի լավագույն մարզիչների մոտ։

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացնում է Ամերիաբանկը և որին միացել են Հայաստանի առաջատար բրենդերը։

Ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել ու աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններում և խաղային իրենց դիրքերում լավագույնն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ