Միջազգային մաքսավորների հարցը ընդգրկված չէ տրանսպորտային կապերի եռակողմ աշխատանքային խմբի օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

 

Միջազգային մաքսավորների կիրառման հարցը ներկայումս ընդգրկված չէ տրանսպորտային հաղորդակցությունների եռակողմ աշխատանքային խմբի օրակարգում։ Այսօր այս մասին լրագորղների հետ ճեպարզույցի ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ընդունել Համաշխարհային մաքսային կազմակերպության առաջարկությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ