Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից․ Միշելը՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

l-cPnpXZrJLH

Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմանը Քիշնևում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Կարևոր է միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար։ Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ առանցքային է»,- նշել է նա։

«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից ու երկխոսության նպատակ ունենալ։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- նշել ԵԽ ղեկավարը։

--00—ՅՄ