Հաշվի առնելով Բաքվի օրեցօր սաստկացող հռետորաբանությունը՝ միջազգային հասցեական գնահատականի կարիք կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Անդրադարձել ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման խնդրին։ Արդեն մոտ կես տարի է Արցախի ողջ բնակչությունը ապրում է հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Հաշվի առնելով Բաքվի օրեցոր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողությունները՝ ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները։ Այս մասին Սլովենիայի ԱԺ նախագահի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սլովենիայի ԱԺ նախագահին 2022 թվականի հոկտեմբեր ամսին Սլովենիայի Հանրապետությունում արցախցի մի խումբ երեխաներին օժանդակելու համար, ովքեր մասնակցել են ԼՂ-ում զինված հակամարտություններից տուժած երեխաների հոգեկան, սոցիալական վերականգնման ծրագրին՝ նշելով, որ այդ ծրագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։

ՀՀ ԱԺ նախագահը նշեց նաև, որ սլովենացի գործընկերներին տեղեկացրել է՝ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ