Դոլարն ու եվրոն թանկացել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ee2b36dd-f72a-46a1-a148-aab8da088c42.jpg

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է 386.52  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.89 դրամ (աճել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.41 դրամ (աճել է 3.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.78 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 389-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 406-411 դրամով, վաճառվում է 417-422 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.57-4.759 դրամով, վաճառվում է 4.84-4.97 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387.50-488 դրամով:

Եվրոն գնվում է 413-414 դրամով, վաճառվում է 419 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70-4.72 դրամով, վաճառվում է 4.82-4.85 դրամով:



--00--ԶՀ