Իրանում հայտարարել են ռազմական և պաշտպանական տեխնիկա արտահանելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

e43aa729-a248-4df5-9327-c28f0acbab7f.jpg

Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։

«Իսլամական Հանրապետության պաշտպանական և ռազմական ներուժը ներկայացնելն ու համատեղ օգտագործելը կարող է զարգացնել երկրի պաշտպանական կապերը և ամրապնդել (խմբ.՝ ոչ բարեկամական ուժերի) զսպումը... Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանման, ինչպես նաև կրթության, զորավարժությունների անցկացման ու գործնական մեթոդներով ձեռք բերված փորձի փոխանցման ոլորտում», - Բաղերիի խոսքը մեջբերում է Young Journalists Club (YJC) գործակալությունը:

--00--ԶՀ