Նրանք մեզ հրահրում են հայելային գործողությունների․ Պուտինը՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ուկրաիանական ԱԹՍ-ների՝ Մոսկվայի վրա հարձակումները․

«Մենք քննարկել էինք, Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին հարված հասցվեց երկու-երեք օր առաջ։ Կիևի ռեժիմն այլ ճանապարհ ընտրեց որպես պատասխան։ Ընտրեց Ռուսաստանին, ՌԴ քաղաքացիներին վախեցնելու և բնակելի շենքերին հարվածելու ճանապարհը։ Սա ակնհայտ ահաբեկչություն է։ Նրանք մեզ հրահրում են հայելային գործողությունների»։ 

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունից դեռ կան այլ սպառնալիքներ, որոնք կապված են, օրինակ, Զապորոժիեի ատոմակայանում աշխատանքը դադարեցնելու փորձերի կամ ատոմային արդյունաբերության հետ կապված նմանատիպ ինչ-որ «կեղտոտ» գործողությունների հետ։ 

«Գիտենք, թե ինչ կա նրանց մտքում»,- նշել է ՌԴ նախագահը։

--00—ՍՊ