ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Այսօր Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ քննարկել ենք համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին, գործարար կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձել ենք նաև ծովային ճանապարհով բեռնափոխադրումների մեկնարկին, ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․
«Չնայած մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները բարեհաջող են զարգանում, սակայն առկա են բոլոր նախադրյալները տնտեսության ոլորտում փոխգործակցությունն առավել ակտիվացնելու և առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու համար»,- նշել է նա։
--00—ՍՊ