Փաշինյանն ուզում է՝ զբաղվենք հանիբալիզմով. խժռենք Արցախը, որ Հայաստանը «փրկենք». Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Ալիևը պարզ ասաց, որ սահմանագծում լինելու է բացառապես իր ուզած պայմաններով։ Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն է որոշելու ՀՀ սահմանները, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ 29․800 քկմ-ն կադաստրի վկայական չունի, բա որ չունի, ի՞նչ սահմաններով է ճանաչվել ՄԱԿ-ի լիիրավ անդամ։

Փաշինյանը մեզ կանգնեցրել է հանիբալիզմի առջև, ասում է՝ կամովին պետք է զբաղվենք հանիբալիզմով, խժռենք Արցախը, որ Հայաստանը փրկենք, կամ՝ Հայաստան չենք ունենա։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց  «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Արցախի ամբողջական հանձնումը մի քանի ամսվա հարց է, իսկ Հայաստանի կարուձևումն Ալիևն ասաց՝ իր ճաշակով է լինելու, դելիմիտացիան իր պայմաններով է լինելու և այսքանից հետո ընդդիմությունը հանգիստ գնացել ու նստել է ԱԺ-ում և հիմար հարցեր է բարձրացնում: Ընդդիմությունը մանդատ է ստացել, կամ այն պետք է օգտագործի ըստ նշանակության, կամ վայր դնի մանդատները:

Խորհրդարանական ընդդիմությունից կան գործիչներ, որոնք հանրային վստահություն ունեն, Նիկոլին ընտրածները ևս հասկացել են, որ աղետ են բերել, ևս կես քայլ՝ պետականություն չենք ունենալու: Ժողովրդի համախմբումը վերացական չի կարող լինել, այն պետք է լինի կոնկրետ գործողություններով, օրակարգով և քայլերով, այս պահին այլընտրանք չկա, հիմա Նիկոլն ունի Հայաստանը և Արցախը կործանելու մենաշնորհ»,-ավելացրեց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ