Գրիգորյանը Ավստրիայի կանցլերի խորհրդականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Արմեն ԱԽ

Մայիսի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենի հետ: 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային միջավայրը:

Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից և շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ:

Կողմերը քննարկել են երկկողմ հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: Վերոնշյալի շրջանակում Ա.Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ավստրիական կողմին դրան աջակցելու համար:

--00—ՍՊ