Քննարկելու ենք Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծը․ կարևոր է՝ երիտասարդներն էլ մասնակցեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Մանե

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրո և արևի քաղաքն այդպիսին են դարձնում մեր երիտասարդները, որոնք Երևանի յուրահատուկ գույնն են, քաղաքն ապրեցնողն ու շունչ տվողը։

Հունիսի 6-ին Երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. քննարկելու ենք Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծը, որն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։

Պալատը վերականգնվելու է հենց երիտասարդների համար, նրանց համար քաղաքն ավելի հարմարավետ, առօրյան ավելի հետաքրքիր, միջավայրն ավելի գեղեցիկ ու մշակութային դարձնելու համար։ Ուստի կարևոր է, որ մեր երիտասարդներն անձամբ կիսվեն իրենց կարծիքներով և առաջարկություններով։

Սիրով կսպասենք հունիսի 6-ին, ժամը 6-ին, Բաղրամյան 6-ում»։ 

--00—ՍՊ