ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ռդ ագն

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել Կասպից ծովի հարցերի շուրջ, հայտնում են գերատեսչությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կասպից ծովում հնգակողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է 2022 թվականի հունիսի 29-ին մերձկասպյան պետությունների 6-րդ գագաթնաժողովում ընդունված որոշումների իրականացումը։

Խորհրդակցությունների ընթացքում Մոսկվան և Բաքուն մտքեր են փոխանակել մերձկասպյան պետությունների համագործակցության հարցերի շուրջ, ինչպես նաև Կասպյան տարածաշրջանում անվտանգության հարցերի, համաձայնագրերի նախագծերի շուրջ:

--00—ՍՊ