Լարված իրավիճակ՝ Վերին Լարսի անցակետում․ հեղեղումների սեզոն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

լարս

Վերին Լարսի անցակետի շրջանում բավական լարված իրավիճակ է ՝ կապված հեղեղումների սեզոնի հետ: Այդ մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոյի հաղորդագրությունից։

«Մասնագետները այս պահին փորձում են խուսափել մայրուղու հեղեղումից Վերին Լարսի անցակետի մոտ։ Ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, ափի երկայնքով պատնեշներ ենք շարում, որ ջուրը հնարավորինս հեռանա»,- գրել է նա։ 

--00—ՍՊ