Նոր Արեշի բնակարանում հրդեհ է բռնկվել․ մեկնել է հրշեջ-փրկարարական երկու մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

acac

Մայիսի 30-ին, ժամը 22:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և ավտոսանդուղք։

--00—ՍՊ