ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Ռուս բլոգեր Իրինա Ալեմանին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա ՝ հինգ տարով: Որպես պատճառ առաջ է քաշվել այն հանգամանքը, որ բլոգերը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Բլոգերը հայտնել է, որ Ստամբուլի օդանավակայանից նրան տարել են ոստիկանական բաժանմունք և հարցաքննել։
Թուրքական իշխանությունների այս որոշումը Իրինա Ալեմանը կապում է Թուրքիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր նախկին ռեպորտաժի հետ, որտեղ նա քննադատել էր Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Մայիսի 25-ին Ռուսաստանում նրան ճանաչել էին «օտարերկրյա գործակալ»:
--00—ՅՄ