Պետքարտուղարությունը ողջունում է խաղաղության հարցում Փաշինյանի հանձնառությունը և Ալիևի «համաներումը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ԱՄՆ

«Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում խաղաղության հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառության առթիվ և ողջունում նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հնարավորության մասին»: Ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթ կհանդիպեն Քիշնեւում, մենք հուսով ենք, որ սա արդյունավետ քայլ կլինի հարցերը բանակցությունների սեղանի շուրջ լուծելու համար,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։ 

--00—ՍՊ