Ամերիկայի Հայ դատը դեմ է Բայդենի արտաքին քաղաքականությանը, որ կհանգեցնի Արցախում ցեղասպանության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Հայ դատի գրասենյակ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջնորդներն ու աջակիցներն անցած շաբաթ խորհրդակցել են ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հետ՝ խրախուսելու Դաշնային կառավարությանը՝ աջակցելու Արցախի Հանրապետությունում հայերի ինքնորոշման իրավունքին: Տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի գրասենյակից:

«Բայդենի վարչակազմը ներկայումս նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, որոնք «կինտեգրեն» ժողովրդավարական Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը՝ ցեղասպան պետության՝ նավթի բռնապետ Իլհամ Ալիևի գլխավորությամբ: ANCA-ն խստորեն դեմ է հայկական հարցերի վերաբերյալ Բայդենի վարչակազմի անխոհեմ արտաքին քաղաքականությանը և Կոնգրեսի ղեկավարներին կոչ է անում հետ կանգնել այն քաղաքականությունից, որը կհանգեցնի  Արցախի ընտանիքների դեմ երկրորդ Հայոց ցեղասպանության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ