Վլադիմիր Կարապետյանը հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ecbed7ed-a426-408e-b08b-df8c6f71f5ea.jpg

Մայիսի 30-ին դեսպան Վլադիմիր Կարապետյանը, որպես Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան (նստավայրը՝ ք. Կիև), հավատարմագրերի պատճեները հանձնեց Մոլդովայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ռուսլան Բոլբոչանին: Այս ամսին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-մոլդովական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և քաղաքական երկխոսության ամրապնդման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման և մշակութային փոխանակումների ակտիվացման հեռանկարների շուրջ։

Դեսպան Կարապետյանը փոխանցեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվացնելու երրկողմ հարաբերությունները: Պետքարտուղարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելությունում և հայտնեց Մոլդովայի ԱԳՆ-ի լիակատար աջակցությունը այդ գործում։

--00--ԶՀ