Հունգարիայի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

1112212

Առաջիկայում սպասվում է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտայի այցը Հայաստան: Այս մասին մայիսի 31-ին Հայաստան այցելած Հունգարիայի փոխվարչապետի հետ հանդիպման ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է, որ սա վկայում է երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին:

Հայ-հունգարական կապերի ամրապնդումը վարչապետը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության համատեքստում:

 --00—ՅՄ