Նիկո'լ, իսկ կարո՞ղ ա Սերժ Սարգսյանը քեզ էր զգուշացնում, որ պատերազմի խնդիր կա, ո՞ւր ես գալիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

 Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարեց, թե 2018 թվականի ապրիլին, մինչ հեղափոխություն, Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս արել էր և ասել, որ բանակցությունները փակուղում են: Այս մասին գրում է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը։

«Այս պնդման մեջ կա մի քանի սուտ.

1. Սերժ Սարգսյանը չի գուժել պատերազմ. նա հայտնել է, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դեստրուկտիվ է, սակայն միջազգային հանրությունը Հայաստանի կողքին է և մենք մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի:

2. «Հեղափոխությունը» սկսվել էր նախքան Սերժ Սարգսյանի այս ելույթը:

3. Եթե Սերժ Սարգսյանը, ըստ քեզ, պատերազմի մասին հայտարարում էր, դու, Նիկո՛լ, լինելով ոչնչություն, ինչու՞ շարունակեցիր իշխանազավթումը:

4. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ Հանրապետական խմբակցության հետ

հանդիպում ունեցար, Նիկո՛լ, քեզ այդ բոլոր հարցերը՝ Ղարաբաղի, բանակի, մեր անվտանգության հետ կապված տրվել են, դու ինքնահավան ստում էիր, պոռոտախոսում էիր»:

--00—ՅՄ