Արցախում եղբայրը ծեծել է քրոջը՝ կյանքին սպառնացող վնասվածքներ պատճառելով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

2964cf72-3cf8-4cc6-9344-97324592776c (1).jpg

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. ապրիլի 26-ին Մարտակերտի շրջանի Զարդախաչ համայնքի բնակչուհու առանձնատանը քույր և եղբոր միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում եղբոր կողմից քրոջը դիտավորությամբ հարվածներ հասցնելու և առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է՝ հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն։

--00--ԶՀ