Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոլդովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

1112225

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանեց Մոլդովա:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում հունիսի 1-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Վարչապետը նախորդ տարի ևս մասնակցել էր Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ