Ալիևը ժամանել է Քիշնև․ հունիսի 1-ին նա մասնակցելու է հնգակողմ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

photo_2023-05-31_18-25-27

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Քիշնև, որտեղ հունիսի 1-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հնգակողմ բանակցություններին։

Վերոնշյալ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Նշենք, որ քիչ առաջ Մոլդովա ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։

--00—ՅՄ