Մեզ նոր ճանապարհներ են պետք, մեր ցանցը տասնամյակներով հետ է համաշխարհային տենդենցներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Գետառների ջուրը սարսափելի վիճակում է, գետերը կյանքի արտերիան են, մեր իշխանության վերաբերմունքը գետերի նկատմամբ պատժելի պետք է լինի, մի՞թե մի քանի միլիոն դոլար չկա, որ ներդնեն ու գետառը մաքրեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Միջազգային ճարտարապետական ակադեմիայի պրոֆեսոր, «Իթակե» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր տնօրեն Տելեմակ Անանյանը:

Անդրադառնալով ճանապարհների խցանման խնդրին՝ Տելեմակ Անանյանը նշեց, որ ճանապարհների կառուցումը կարևոր է քաղաքի զարգացման համար, միայն գետնանցումներ ու վերնանցումներ վերանորոգելով խցանման հարցը չի լուծվի, պետք է քաղաքը բաշխեն և նոր ճանապարհներ կառուցվեն. «Մեր ճանապարհային ցանցը տասնամյակներով հետ է մնում համաշխարհային քաղաքների ճանապարհային ցանցից: Նոր ճանապարհներ, էսկադաներ, կամուրջներ պետք է կառուցվեն, ոչ թե միայն ասֆալտապատում արվի: Ճոպանուղիները Հայաստանի համար շատ կարևոր են, մատչելի են և ավելի արագ, այն ամբողջ աշխարհում զարգանում է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ