Թուրքիայում հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

turkiye

Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընթացիկ տարվա մայիսի 14-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը ՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը ՝ 61, աշխատավորական կուսակցությունը ՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը ՝ 169 և İYİ (Լավ) կուսակցությունը ՝ 43 տեղ, գրում է Haber Global-ը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 88,92 տոկոսը, անվավեր է ճանաչվել 1 393 307 քվեաթերթիկ։

--00—ՍՊ