«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը»․ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

սֆսֆ

Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրվել են, որոնք գտնվում են Սիլիկյան Նոր խճուղի`Հ 2-ի դիմաց և Մազմանյան փողոց`Գարաժ մոլ-ի դիմաց։

Այդ մասին տեղեկանում ենք Աջափնյակ վարչական շրջանից։

«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը և վերաբերմունքը համայնքային գույքի հանդեպ։

Աջափնյակ վարչական շրջանի կողմից փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանունք` մեղավորին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Նման վարքագիծը անընդունելի և դատապարտելի է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ